18 Սեպտեմբերի 2008, 1092 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 863-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 21.5 հեկտար արոտավայրերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 2 հեկտարը` գործարանի, 19.5 հեկտարը` պոչամբարի կառուցման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետով փոխադրված հողամասը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում օրենքով սահմանված կարգով ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: