Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2008, 1080 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, համաձայն հավելվածի: