25 Հունվարի 2005, 57 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 212-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում «Ա. Շահնազարյան- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով: