25 Սեպտեմբերի 2008, 1076 - Ա
«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 33րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 33-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` ի դեմս ֆինանսական դիտարկումների կենտրոնի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: