25 Սեպտեմբերի 2008, 1074 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 667-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրաբերելու և գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 667-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Արագած-5» բառը փոխարինել «Արագած-2» բառով: