25 Հունվարի 2005, 50 - Ն
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի անտառային պետական ֆոնդի պահպանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հոդվածային վերաբաշխում` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «10.06.01. Անտառպահպանական, անտառպաշտպանական, անտառվերականգնման աշխատանքների պետական պատվեր» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով նախատեսված 400000.0 հազ. դրամը նախատեսելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցները «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվում է որպես դրամաշնորհ` առանց մրցույթի անցկացման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։