25 Հունվարի 2005, 46 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 983-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է նրանց փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը»,
3-րդ կետից հանել «կամ լրացել է միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ժամկետը» բառերը,
12-րդ կետի վերջին նախադասության մեջ «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով,
13-րդ և 14-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերով,
15-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Բնակարանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարները բնակարանի կարիք ունեցող անձի հետ կնքում են պայմանագիր (N 4 ձև)»,
N 4 ձևի երկրորդ տողում «համայնքի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի» բառերով,
N 4 ձևի VII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԸ
Փոխատու` ______________________________ (գտնվելու վայրը)
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար ______________________
(ստորագրությունը)
Կ.Տ
Փոխատու` _______________________________ (գտնվելու վայրը)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար
______________________ (ստորագրությունը)
Կ.Տ
Փոխառու` __________________________________
(ազգանունը, անունը հայրանունը, բնակության վայրը անձնագրի համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել) __________________________
(ստորագրությունը) »:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: