Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 1065 - Ն

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ և չորրորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 304 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1065 - Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ  ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 1. Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը,

2. Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը,

3. Տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի տեսակը,

4. Տարվա ընթացքում օտարված անշարժ գույքի տեսակը,

5. Տարվա ընթացքում ձեռք բերված շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան,

6. Տարվա ընթացքում օտարված շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան,

7. Տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարը: