4 Սեպտեմբերի 2008, 1058 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 865-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը`
ա. «75.0 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, որից 3.5 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար» բառերով,
բ. «40.0 մլն դրամ» բառերից հետո լրացնել «, որից 2.0 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:»: