18 Սեպտեմբերի 2008, 1051 - Ա
«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԻՆՈԺԱՊԱՎԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007 թվականի հուլիսի 25-ին N C 20724 մաքսային հայտարարագրով ներմուծված 3050 մետր կինոժապավենի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2009 թվականի հունվարի 25-ը: