Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1045 - Ա

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Գրիգոր Սամվելի Մինասյանին (ծնվ.` 1990 թվականի հունվարի 8-ին (հասցեն` քաղ. Երևան, Մոլդովական 46/2, բն.17), 2008 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության էքսեթերի համալսարան` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով: Համալսարանը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության 10 լավագույն բուհերից է, իսկ միջազգային չափանիշներով` բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: