Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2008, 1035 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2008 թվականի երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 36,931,351 դրամ, 956.8 եվրոյին և 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` 1,820,359 դրամ, «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը` 35,110,992 դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 956.8 եվրոյին համարժեք դրամ, և «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` օդանավակայաններում մատուցած ծառայությունների համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):