Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 1004 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2008 թվականի ինն ամսում հատկացնել 16.6 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը հատկացնել սահմանված կարգով աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր