20 Հունվարի 2005, 24 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231-Ն ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի ըստ աշակերտների թվի` ֆինանսավորման համակարգի անցած և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (ըստ մարզերի և համայնքների) ցանկի «Գեղարքունիք» բաժնում «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 44-րդ կետում «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Վերին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոց» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: