Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 157 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒ- ԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման, 2003 թվականի մայիսի 15-ի N 634-Ա որոշման 3-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ու համապատասխան համայնքներից ստացված առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.      

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համապատասխան համայնքներին՝ դրանք կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու համար:      

  2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական տարածքներում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները և սպասարկման համար անհրաժեշտ` դրանց զբաղեցրած հողամասերը (նախագծի համաձայն կամ բնակավայրի տնամերձի միջինի չափով) սեփականության իրավունքով փոխանցել համապատասխան համայնքներին:

 

Արխիվ

2024

2023