Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 1038 - Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հաստատել` 
  1) ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
  2) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը` համաձայն N 2 հավելվածի.
  3) ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի։  
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 
2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: