11 Սեպտեմբերի 2008, 1025 - Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ, ԵՐԿԱ- ԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՇՏՊԱ- ՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պահանջների կատարումը կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: