7 Օգոստոսի 2008, 1016 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.
2) 4-րդ կետում`
ա. երկրորդ և երրորդ պարբերությունները «Այն կազմակերպությունները» և «Այն կազմակերպություններում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ)» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպությունները, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց uտացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպության տարածքից դուրu` լիազորված կամ համապատաuխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններu գումարը մուտքագրում են կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային oրվա ընթացքում:
ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հuկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով oրական գրանցված տվյալների հիման վրա uտացված կանխիկ դրամը մուտքի oրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի uտացման oրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային oրվա ընթացքում:».
3) 18-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի oրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: