Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2008, 1015 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
  1) որոշումը «Սահմանել, որ» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների» բառերով.
  2) «ա» կետը «10 տոկոսը» բառերից հետո լրացնել «` այդ չափը գերազանցող մասով» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: