9 Դեկտեմբերի 2004, 1942 - Ն
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ, ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ավտոմոբիլային ճանապարհների կառավարում, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների վրա աշխատանքներ իրականացնողների կողմից ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության ու շահագործման մակարդակի գնահատման և կատարված աշխատանքների ընդունման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման ու շահագործման կապալի պայմանագրերը կնքվում են 3 տարի ժամկետով: