Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2008, 1014 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 315 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մաuին» N 315 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «չեն տարածվում» բառերից հետո լրացնել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող անձանց վրա` ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակատվածում, ինչպես նաև» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։