23 Դեկտեմբերի 2004, 1940 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-ին կետով.
«11. Սույն որոշման N 2 հավելվածում նշված հարակից մասնագիտությունները որոշում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը».
բ) որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգում`
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո եռօրյա ժամկետում մրցութային ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն»,
ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
9-րդ կետում «հայտարարությունը հրապարակվում է» բառերը փոխարինել «հայտարարությունը տրվում է» բառերով,
15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը 6 ամիս հետո»,
17-րդ կետը «ներքին» բառից հետո լրացնել «կրկնակի» բառով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական և գիտական հաստատություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցողները`
երրորդ քարտուղարի համար` առնվազն 1 տարվա,
երկրորդ քարտուղարի համար` առնվազն 3 տարվա,
առաջին քարտուղարի համար` առնվազն 6 տարվա,
խորհրդականի և բաժնի պետի համար` առնվազն 8 տարվա (որից` առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում),
աշխատակազմի վարչության պետի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի համար` առնվազն 10 տարվա (որից առնվազն 3 տարի` ղեկավար պաշտոններում)»,
19-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի (կամ օտարերկրյա բուհերի կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր) ավարտական փաստաթղթի պատճենը»,
25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները»,
ուժը կորցրած ճանաչել 26-րդ կետը,
34-րդ կետից հանել «կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի» բառերը.
գ) որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ և 18-րդ կետերով.
«17. Ճարտարագիտություն և հարակից մասնագիտություններ
18. Աշխարհագրություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։