9 Դեկտեմբերի 2004, 1938 - Ն
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 260 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 277 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
ա) մեծությունների միավորների անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի,
գ) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար մեծությունների արտահամակարգային միավորների կիրառումը՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի «Մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները հաստատելու մասին» N 277 որոշումները: