Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2008, 1024 - Ն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՋՆԱ- ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ- ՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ` 2008 թվականի նոյեմբերի 1-ը:
  2. Սահմանել, որ` 
  1) սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն և այդ ժամկետում սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված.
  2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն քաղաքացիների կողմից արտահերթ բնակարան ստանալու համար մինչև 2008 թվականի մարտի 1-ը ներկայացված դիմումները համարվում են սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վերահաշվառման վերջնաժամկետում նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզպետներին` միջոցներ ձեռնարկել զանգվածային լրատվության միջոցներով` 2008 թվականի նոյեմբերի 1-ը աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ սահմանելու մասին իրազեկման գործընթացի ապահովման համար:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
  1) 2-րդ կետում` 
  ա. «իրավունք ունեն» բառերից հետո կետը լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող» բառերով, 
  բ. «կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) բառերը փոխարինել «կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը)» բառերով.
  2) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
  3) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
  «Սույն կետով սահմանված արտահերթ բնակելի տարածությունների հատկացման հերթականության համաձայն յուրաքանչյուր ենթակետի շրջանակում հաշվառման վերցված անձանց առաջնահերթությունը որոշվում է` ելնելով ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից՝ ըստ նվազման հերթականության և արտահերթ բնակարան ստանալու համար հաշվառման վերցվելու ժամկետից:».
  4) 23-րդ կետում «մինչև 2001 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: