2 Դեկտեմբերի 2004, 1923 - Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՅԴ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերը ներկայացնելու, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքը տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու մասին գերատեսչական նորմատիվ ակտ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կարգը հաստատելու մասին» N 653-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: