4 Սեպտեմբերի 2008, 981 - Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ` ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2008 թվականի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրում ընդգրկվող` նախկին վարչական շրջանների և համայնքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Լոռու մարզի Թումանյանի նախկին վարչական շրջանների 0.5-7.0 հեկտար տարածքի վրա եգիպտացորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ցուցաբերել պետական աջակցություն` յուրաքանչյուր հեկտարի հաշվով 35.000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: