Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 989 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 577-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի 
N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 577-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
  1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  «2. Գյումրու «Ընտանեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վեց մասնաշենքի ջեռուցման համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 13200 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին, որից`
  ա. 12672.0 հազ. դրամ` բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով,
  բ. 528.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծանախահաշվային ծախսեր» հոդվածով:».
  2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  «3. Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տարածքը գազաֆիկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):».
  3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
  «4. «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ վճարումների գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: