Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 996 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը գույք հանձնելու մասին» N 385-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  «1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի N 11 հասցեում գտնվող` 2183594 դրամ հաշվեկշռային արժեքով, 413,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տնտեսական մասնաշենքը, 119,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով կիսակառույց բաղնիք-լվացքատունը (այսուհետ` գույք), գույքով զբաղեցված և գույքի սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0,26 հեկտար հողատարածքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:»: