Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 994 - Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ NN 77, 92, 102, 117, 132, 142, 150, 174, 184, 194, 204 ԵՎ 219 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մասնակցել Միջազգային զարգացման ասոցիացիայի ռեսուրսների համալրմանը` 49,376,642.00 դրամի չափով, մուրհակ տրամադրելով կամ վճարումը կատարելով համապատասխան տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Միջազգային ֆինանսական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության գծով պարտավորությունների կատարում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին: