Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2004, 1925 - Ն

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տեխնիկական միջոցներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտերի սահմանափակման, էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունության և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումների սահմանափակման (էլեկտրական էներգիայի որակի ապահովում) անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո։