Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2008, 970 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ» ենթակետով. 
 «ժէ) հիմնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի մեդալներ, հուշամեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի աշխատողներին կամ քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրում կամ շնորհում է դրանք:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: