Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2008, 969 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  1) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով.
  2) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերը «պաշտոնային դրույքաչափը» բառերից և դրանց հոլովաձևերից հետո լրացնել «(վարձատրության ամսական չափը)» բառերով և դրանց հոլովաձևերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
  2) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
  3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
  «1.1. Սահմանել`
  1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) զինվորական կոչումների դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
  2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների վարձատրության ամսական չափերը` համաձայն N 3 հավելվածի.
  3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների դրամական բավարարման չափերը` համաձայն N 4 հավելվածի».
  4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով. 
  «2.1. Սույն որոշման 1.1-ին կետում նշված համապատասխան մարմինների ղեկավարներին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ և պարգևավճարներ».
  5) որոշումը լրացնել նոր` NN 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
  3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: