Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1922 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 5-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2005 թվականի գերակա խնդիրները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 1 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության ծրագրի կատարման մասին։

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։