Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2008, 968 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման հավելվածում (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
  1) I բաժնում`
  ա. 1-ին կետը «գազի տնտեսության» բառերից հետո լրացնել «գազաբաշխման համակարգի» բառերով,
  բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «է» ենթակետը.
  2) II բաժնի`
  ա. 1-ին գլխի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
  «գ) այրվող գազերի ազդանշանային սարքերը տեղադրվում են նկուղներում, գազաֆիկացված կաթսայատներում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում և սենքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի պահանջների համաձայն և շահագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի, կազմակերպության ստանդարտի ու ազդանշանային սարքեր արտադրող կազմակերպության հրահանգների պահանջների համաձայն, 
  բ. 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանակությամբ նոր` «դ» ենթակետով. 
  «դ) գազի տնտեսության բոլոր ղեկավարները, մասնագետները և բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 
N 2399-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է՝ պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ, և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների, որոնք ստուգվում են տարեկան մեկ անգամ,
  գ. 2-րդ գլխի 1-ին` «Տեխնիկական սպասարկում» կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
  «բ) տեխնիկական շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում, վթարավերականգնողական աշխատանքների կատարում: Շահագործման ընթացքում կանչերի, սպառողների կողմից ներկայացված հայտերի, տեխնիկական սպասարկման մասին գրառումների, գազատարների և ԳԳԿ-ի շրջագայողների հաշվետվությունների օրինակելի ձևերը ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում», 
  դ. 2-րդ գլխի 2-րդ` «Շրջայցային սպասարկում» կետի «գ» ենթակետում «շրջայցողներին» բառը փոխարինել «շրջագայողներին» բառով,
  ե. 2-րդ գլխի 3-րդ` «Պրոֆիլակտիկ պլանային սպասարկում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում» կետի վերնագրում «սպասարկում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով, իսկ «ա» ենթակետը «Բոլոր» բառից հետո լրացնել «վերգետնյա և» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ»,
  զ. 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Վթարավերականգնողական աշխատանքներ
  Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են` 
  1) շենքի նկուղում, մուտքում, բակում և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.
  2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.
  3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայմամ կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.
  4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.
  5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.
  6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման խզման դեպքում` դրա վերականգնումը:»,
  է. 5-րդ գլխի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «մեկ անգամ» բառերը փոխարինել «երկու անգամ» բառերով, «ե» ենթակետի առաջին պարբերության մեջ «ծխատար սարքերը» բառերը` «ծխատար ուղիները» բառերով, երկրորդ պարբերության մեջ «եռամսյակը» բառը` «վեց ամիսը» բառերով, «է» ենթակետը «մասնագիտացված» բառից առաջ լրացնել «ստուգող ծխնելուզագործական» բառերով, «ը» ենթակետում «ստուգող կազմակերպության» բառերը փոխարինել «ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության» բառերով, «գազի տնտեսության» բառերը` «բնական գազ մատակարարող» բառերով, իսկ «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
  «ժ) տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը:»,
  ը. ուժը կորցրած ճանաչել 6-րդ գլխի «բ» և «թ» ենթակետերը, իսկ «գ» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «6-րդ գլխի» բառերով, «ժդ» ենթակետի երրորդ պարբերության մեջ «առնվազն 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «առնվազն եռամսյակը մեկ» բառերով,
  թ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ գլխի «թ» ենթակետը և 8-րդ գլուխը,  
  ժ. 9-րդ գլխի 14-րդ` «Էլեկտրաչափիչ սարքեր» կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  «գ) չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան».
  3) III բաժնում`
  ա. 10-րդ գլխի «բ» ենթակետը «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «դ» ենթակետում «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերով, 
  բ. 10-րդ գլխի 15-րդ` «Գազավտանգ աշխատանքների կատարումը» կետի «գ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «թ» ենթակետում «սպառողների էլեկտրասարքերի շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին» բառերով, 
  գ. 11-րդ գլխի 18-րդ` «Եռակցման աշխատանքներ» կետի «բ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «ժգ» ենթակետի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը «ըստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների»,
  դ. 11-րդ գլխի 20-րդ` «Վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
  «գ) շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. Մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:», 
  ե. 11-րդ գլխի 23-րդ կետի «ժ» ենթակետի` փակագծում եղած արտահայտությունը շարադրել նոր խմբագրությամբ. «(ԳՕՍՏ 12.2.031 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. Անվտանգության պահանջներ)»,
  զ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ գլխի 24-րդ` «Հեղուկ գազի պահեստային (ամբարային) և բալոնային կայանքներ» կետը.
  4) տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածում` 
  ա. I բաժնի 1-ին գլխի «բ» ենթակետում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «հրահանգով» բառով և 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
  «գ) գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով»,
  բ. I բաժնի 3-րդ կետի «ը» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «N 1 հավելվածի 3-րդ կետի» բառերով.
  5) տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածի 2-րդ գլխի «բ» ենթակետում «ոչ պակաս 10-3 % » բառերը փոխարինել «1-3 %» բառերով.
  6) տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
  7) ուժը կորցրած ճանաչել տեխնիկական կանոնակարգի N 4 հավելվածը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։