Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2008, 960 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1506-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 21.98 հեկտարը, որից՝ 1.46 հեկտար վարելահող, 11.23 հեկտար խոտհարք, 7.25 հեկտար արոտավայր և 2.04 հեկտար այլ հողեր փոխադրել անտառային հողերի կատեգորիա` անտառ հիմնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: