Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1875 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում «50550.0 քառ. մետր» բառերը փոխարինել «48994.8 քառ. մետր» բառերով.

բ) որոշման N 1 հավելվածի «3. Էրեբունի հյուրանոցին հարակից տարածքի մակերեսը» տողում «1750.0» թիվը փոխարինել «194.8» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: