Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1873 - Ա

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի համաձայն և ելնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնել «Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Կոնվերս Ինվեստ» ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադրի ներկայացուցիչ: