28 Օգոստոսի 2008, 962 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վերականգնման վարկերի հաստատության (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև՝ Հայաստանում հիփոթեքային կայուն շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում 2007 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված «2006 թվականի մարտի 23-ին կնքված պայմանագրի ծավալների մեծացման և փոփոխությունների կատարման մասին» պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 6000000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք: