28 Օգոստոսի 2008, 961 - Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի
N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփանավան քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/007) կառուցման աշխատանքների կատարման համար 2008 թվականի հունիսի 23-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008 թվականի հուլիսի 8-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը (պայմանագրային գինը` 387,716,350 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):