Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2008, 959 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 17-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնելուց հետո դրանից առանձնացնել սույն որոշման հավելվածում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
  2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված գույքի` uահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: