21 Օգոստոսի 2008, 927 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Ծակքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող` 145,7 քառ. մետր մակերեսով նախկին կաթսայատան շենքը (այսուհետ՝ գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1400 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո` իր տնօրինության գույքն օտարել մրցույթով:
2) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի ապրիլի 11-ին գնահատված գույքի արժեքը՝ 1721 հազ. դրամ,
բ. մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 1721 հազ. դրամ,
գ. որ մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1400 հեկտար հողատարածքը՝ կադաստրային արժեքով։
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ. մրցույթում հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 108852 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:
4) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
ա. օտարվող գույքի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով:
5) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6) Մրցույթի հաղթողը գույքի և հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծակքարի գյուղական համայնքի «Հողի օտարումից եկամուտ» գանձապետական հաշվին:
2. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին իր հաշվեկշռում հաշվառված` Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 3/2 հասցեում գտնվող` 762,35 քառ. մետր մակերեսով «Ավստրիական» երկհարկանի փայտյա տնակ շինությունը (հյուրանոց) և հիմնական միջոցները (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի մայիսի 23-ին գնահատված գույքի արժեքը՝ 10149 հազ. դրամ,
բ. մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 10149 հազ. դրամ,
գ. որ մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1295 հեկտար հողատարածքը՝ կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

գ. մրցույթում հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 248650 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:
3) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5) Մրցույթի հաղթողը գույքի և հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի եռամսյա ժամկետում` Գյումրու քաղաքային համայնքի «Հողի օտարումից եկամուտ» գանձապետական հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: