30 Դեկտեմբերի 2004, 1863 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Բնակչության կողմից օգտագործվող բնական գազի մատակարարման համակարգի անվտանգ շահագործման և վերահսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման վերնագիրը, 1-ին կետը և որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «վերականգնման (վերակառուցման)» բառից հետո լրացնել «և վերահսկողության իրականացման» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև անհատական բնակելի տներում սույն կարգով նախատեսված պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (վարչության) կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: