Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2008, 922 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի
N 817-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 1.21 հեկտար հողամասերը փոխադրել` 
  1) համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 1.16 հեկտար հողերը` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` դասելով վարելահողերի շարքը.
  2) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.05 հեկտար վարելահողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը: 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։