Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2004, 1861 - Ն

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետի և 6-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ պետական հատուկ նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 14-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը սահմանելու մասին» N 686-Ն որոշմամբ սահմանված կարգի:

3. Սահմանել պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որոնց աշխատանքի դադարեցումը կամ վթարը կարող է հանգեցնել մարդկային կամ նյութական խոշոր վնասների:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները: