Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2008, 919 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի 
N 1489-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.11 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։