14 Հոկտեմբերի 2004, 1859 - Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱ- ՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ հարկադիր կատարողներին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար տրվում է դրամական փոխհատուցում՝ ամսական 5000 դրամ:
2. Սահմանել հարկադիր կատարողի անձնական օգտագործման տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող փոխհատուցման ամսական սահմանային չափը՝ 5000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր