Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2004, 11 - Ա

«ԷՅԷՄՓԻՋԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 25-րդ հոդվածներին և 48-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «ԷՅԷՄՓԻՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի 25, գործունեության իրականացման վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ 1, «Ա» թաղամաս 20 ա) տալ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ 5-օրյա ժամկետում «ԷՅԷՄՓԻՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել համապատասխան լիցենզիայի ձևաթուղթը։