Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 1858 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1191-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Ավտոմեքենաներ հանձնելու մասին» N 1191-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «հանձնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «ե» ենթակետում «հանձնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.

գ) որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված հենասահքերի համարները «3» թվից հետո լրացնել «8» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023