Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2008, 912 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ- ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել`

1) 75,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի 6 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,890.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 72,750.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 61,110.0 հազ. դրամ.

2) 71,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի խմելու ջրագծի` «Աղքիլիսա» արտաքին ցանցի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,130.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,790.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 68,870.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 57,850.0 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրատարի նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 3,360.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։