Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2008, 940 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԾԱՅՆԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կատարման խորհրդի կողմից 2008 թվականի հուլիսի 21-ին (արձանագրություն N 02/08) հաստատված մրցույթի (լոտեր 1-10 ) արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները՝ ըստ լոտերի՝

1) լոտ 1՝ «Կապավոր» ՍՊԸ, 384 069 294 դրամ պայմանագրային արժեքով.

2) լոտ 2՝ «Ռուքոստրոյ» ՍՊԸ, համատեղ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի և «Մոստովիկ»

ՍՊԸ-ի հետ, 516 320 989 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով.

3) լոտ 3՝ «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ, 608 542 104 դրամ պայմանագրային արժեքով.

4) լոտ 4՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ, 446 438 562 դրամ պայմանագրային արժեքով.

5) լոտ 5՝ «Դորոժնիկ» ՍՊԸ, 871 991 988 դրամ պայմանագրային արժեքով.

6) լոտ 6՝ «Շինֆորում» ՍՊԸ, 462 748 750 դրամ պայմանագրային արժեքով.

7) լոտ 7՝ «Կապավոր» ՍՊԸ, 597 231 946 դրամ պայմանագրային արժեքով.

8) լոտ 8՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ, 1 020 915 000 դրամ պայմանագրային արժեքով.

9) լոտ 9՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ, 894 837 000 դրամ պայմանագրային արժեքով.

10) լոտ 10՝ «Կապավոր» ՍՊԸ, 1 374 283 752 դրամ պայմանագրային արժեքով։